ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորել է ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի առթիվ:
«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս մեր ժողովրդի ամենանվիրական՝ Անկախության տոնի առթիվ:
29 տարի առաջ սեպտեմբերի 21-ին իր սեփական ճակատագիրը տնօրինելու վճռականություն ցուցաբերած մեր ժողովուրդն ստանձնեց և հաստատակամ կերտում է իր պատմությունը՝ ստեղծելով և կայացնելով պետականության կարևորագույն ենթակառուցվածքները:
Այս տարիների ընթացքում մենք կարողացել ենք պատվով հաղթահարել արտաքին և ներքին ամենատարբեր մարտահրավերներն ու դժվարությունները:
Այսօր վստահաբար կարող ենք փաստել, որ ունենք հայոց սահմաններն ամուր պահող մարտունակ բանակ, իր իրավունքները պաշտպանելու ունակ քաղաքացի և որ ամենակարևորն է՝ մեր երկրի ապագային հավատացող երիտասարդություն:
Սիրելի՛ հայրենակիցներ, անկախությունը մեզ տվել է քաղաքական հասունություն և քաղաքացիական բարձր գիտակցություն: Այս օրը սրբազան խորհուրդ ունի, և մենք պարտավոր ենք այն իր ողջ պատասխանատվությամբ փոխանցել սերունդներին:
Անսահման հաջողություններ ու արևշատություն եմ մաղթում ձեզ ու ձեր ընտանիքներին: Շնորհավո՛ր Անկախության տոնը: Խիղճ և խաղաղություն բոլորիս»: