Ալժիրը չի մասնակցի Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման մրցավազքին և չի ողջունում այս գործընթացը: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Հյուսիսային Աֆրիկայի այդ երկրի նախագահ Աբդելմաջիդ Թեբբունը ազգային հեռուստատեսության եթերում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Պաղեստինյան հարցը սուրբ է մեր և Ալժիրի ժողովրդի համար: Դա Մերձավոր Արևելքի բանալին է»,- ասել է Թեբբուն: Նա հավաստիացրել է, որ «Պաղեստինյան հարցի վերաբերյալ Ալժիրի դիրքորոշումը մնում է ամուր»:
Սեպտեմբերի 15-ին ԱՄԷ-ն և Բահրեյնը Իսրայելի հետ ստորագրեցին կապերը կարգավորելու պայմանագրեր: Այս փաստաթղթերի ստորագրման արարողությունը տեղի ունեցավ Սպիտակ տանը, քանի որ պայմանավորվածությունները ձեռք էին բերվել Միացյալ Նահանգների ակտիվ միջնորդությամբ: