Հայաստանն անկախության հանրաքվեն անցկացրեց 1991-ի սեպտեմբերի 21-ին, իսկ 1992-ի մարտի 2-ին արդեն Միավորված Ազգերի Կազմակերպության լիիրավ անդամ էր: Անկախության հռչակումից հետո տևական ժամանակ ոչ մի պետություն չէր ճանաչել Հայաստանի անկախությունը:
Դեպի անկախություն տանող ճանապարհի, խոչընդոտների ու ձեռքբերումների մասին «Լուրերը» զրուցել է Հայաստանի Երրորդ Հանրապետության նախկին արտգործնախարար Վահան Փափազյանի հետ: