Անկախությունը մարդու հոգուց է սկսվում, այլ ոչ թե սահմանից: Այդ մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նա հայ ժողովրդին մաղթեց ուժ և տոկոնություն՝ հաղթահարելու բոլոր փորձությունները, որոնք կանխատեսելի են:
«Մենք ուժեղ ենք, տոկուն ենք և միայն հաղթանակներ ենք ունենալու, քանի որ մեր ցանկությունը, մեր կամեցածը միայն արդար է»,- ասաց նախարարը:
Դ.Տոնոյանի խոսքով՝ անկախության երաշխավորը ոչ միայն բանակն է, անկախության երաշխավորը հայ ժողովուրդն է և նրա ծոցից ծնված ՀՀ զինված ուժերը: