Մահացել է ՀՀ առողջապահության նախկին նախարար, բժշկական գիտությունների դոկտոր Նորայր Դավիդյանցը:
Նրա մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Խորը ցավով տեղեկացանք, որ 70 տարեկան հասակում մահացել է այրվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը:
Իմ և առողջապահության նախարարության ողջ անձնակազմի անունից ցավակցում եմ մեծանուն ու վաստակաշատ բժշկի հարազատներին և մերձավորներին»,- ասված է Թորոսյանի ուղերձում: