Մինսկում Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով հերթական բողոքի ակցիան է մեկնարկել՝ «Արդարության երթը»: Իշխանությունը մայրաքաղաքի կենտրոնում տեղակայել է մեծաթիվ ոստիկանական ուժեր, ջրցան մեքենաներ, փակ են մետրոյի որոշ կայարաններ:
Նախօրեին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ, ըստ պաշտոնական աղբյուրների` ձերբակալվել է 390 մարդ, մեծամասնությունը` կանայք:
Հիշեցնենք՝ բելառուսցիները օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո պահանջում են Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը: