Հայաստանում պատրաստված առաջին էկզոկմախքն է, որ կկարողանա մարդուն բարձրացնել հաշմանդամի սայլակից ու վերադարձնել քայլերը:
2016-ի ապրիլյան պատերազմից հետո, զինվորներին վերականգնվել օգնող Դավիթն իր կինեզիստ ընկերների հետ օգնում էր վիրավորված զինվորներին քայլ անել ու վերադառնալ սովորական քայլին: Արդյունքում` մտածեց ստեղծել կմախք, որ կարձագանքի մարմնի շարժումներին, կպահի մարդու հավասարակշռությունը, կօգնի հետ ու առաջ անել, աջ ու ձախ քայլել և սկսեց փորձարկումները:
Գաղափարից արտադրություն գնալու համար ԱՆԵԼ լաբորատորիայում բժշկությունն ու տեխնիկան միավորեցին, ապա դիմեցին նաև Բարձր տեխնոարդյունաբերության ծրագրին՝ «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնյոթերորդ միջոցառմանը»՝ «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհի մրցույթին: Կայացած ընկերություններին տրվող դրամաշնորհների հաղթող նախագծերի մեջ, որոնց մինչև 20 միլիոն դրամով պետությունը կֆինանսավորի, նաև Դավիթի ընկերությունն էր:
Էկզոկմախքին հնարավոր է միանալ ձայնային հրահանգով, նաև քյու-ար կոդով: Բժիշկն էկզոկմախքը կղեկավարի համակարգչով, իսկ բուժվողը՝ հեռախոսով: Հայաստանում պատրաստված առաջին տեխնոոտքերով էկզոկմախքը կհարմարվի բժշկի բոլոր ցուցումներին: Բայց դրա համար պետք է հնարավորինս արագ դիմել բժշկի՝ քայլելու ունակությունը վերականգնելու համար:
Փորձարկումները դեռ լաբորատոր են, հիմա էկզոկմախքը քանդել են, որ Բյուրեղավանում փոքրիկ արտադրամաս բացեն, կարողանան ստացած դրամաշնորհն էլ ճիշտ ուղղությամբ ծախսել ու շատ շուտով հիվանդանոցներ ուղարկել «քայլտեքի» քայլերը վերադարձնող էկզոկմախքը: