«Ալագյազ» զորավարժարանում տեղի է ունեցել Հայաստանում «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների մասնակիցների պետական դրոշների բարձրացման հանդիսավոր արարողությունը՝ տեղեկացրել են Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից:
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում մարտավարական մարտական գործողությունների խաղարկությունները կանցկացվեն սեպտեմբերի 21-26-ը, որտեղ կմշակվեն միջազգային ահաբեկչության դեմ պայքարի խնդիրները լուծելու համար մոտոհրաձգային ստորաբաժանումների, ավիացիայի և ՀՕՊ-ի օգտագործման խնդիրները:
Խաղարկություններում ներգրավված են ավելի քան 1,5 հազար մարդ և 300 միավոր ռազմական տեխնիկա, ներառյալ երկրների օպերատիվ-մարտավարական, բանակային և անօդաչու ինքնաթիռները: Կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված այս տարի զորավարժությունները կանցկացվեն հակահամաճարակային միջոցառումների խստորեն պահպանմամբ: