Apple ընկերությունը Սինգապուրի կառավարության հետ համատեղ սկսում է երկամյա գործունեություն, որի համաձայն պարգևատրելու են առողջ ապրելակերպ ու ֆիզիկական ակտիվություն ցուցաբերող բոլոր քաղաքացիներին: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն:
Մարդկանց ակտիվությանը հետևելուն կօգնեն Apple ժամացույցն ու iPhone-ի հավելվածը:
Սինգապուրի կառավարության մշակած ծրագրի համաձայն՝ երկրի բնակիչները հնարավորություն կստանան 280 ԱՄՆ դոլար վաստակել՝ կատարելով հավելվածի ներկայացրած առաջադրանքները:
Նպատակին հասնելու համար քաղաքացիները կարող են զբոսնել կամ ֆիզիկական այլ ակտիվություն դրսևորել՝ լողալ կամ յոգայով զբաղվել: