Սեպտեմբերի 19-ի իրադարձությունները՝ մեկ տողով.
-
1869 թ. սեպտեմբերի 19-ին ծնվել է արևմտահայ գրող-երգիծաբան Երվանդ Օտյանը:
-
1883-ի այս օրը ծնվել է հայ կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանը:
-
1948-ի սեպտեմբերի 19-ին ծնվել է դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Ջերեմի Այրոնսը:
-
1972-ի այս օրը ծնվել է շախմատի միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը:
-
1993-ի սեպտեմբերի 19-ին է ծնվել հայ շախմատիստ Սամվել Տեր-Սահակյանը:
-
2019-ի սեպտեմբերի 19-ին մահացել է ֆրանսահայ դերասան, սցենարիստ, ռեժիսոր Շառլ Ժերարը:
-
Սեպտեմբերի 19-ին Սենթ Քիթսի և Նևիսի՝ Մեծ Բրիտանիայից անկախանալու օրն է:
-
Այսօր Չիլիի Ազգային բանակի օրն է: