Ռուսաստանը սեպտեմբերի 21-ից կվերսկսի ավիահաղորդակցությունը Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը: Փոխանցում է РИА Новости-ն:
«Նիստի արդյունքներով որոշում է կայացվել սեպտեմբերի 21-ից փոխադարձ հիմունքներով վերսկսել միջազգային չվերթերը Ղազախստանի (Նուր-Սուլթան), Ղրղզստանի (Բիշքեկ) և Բելառուսի (Մինսկ) հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշված պետությունների հետ չվերթերը կիրականացվեն փոխադարձ հիմունքներով՝ շաբաթը մեկ անգամ պարբերականությամբ, հստակեցրել են շտաբում։ Բացի այդ, շտաբը հայտարարել է սեպտեմբերի 27-ից Հարավային Կորեայի հետ ավիահաղորդակցության վերսկսման մասին: Չվերթերը նույնպես կիրականացվեն շաբաթը մեկ անգամ պարբերականությամբ: