Պրահայում նախանշված ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլը սեպտեմբերին չի կայանա, փոխարենն այն կանցկացվի հոկտեմբերին: Այս մասին տեղեկացրել է վրացական կողմը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
Բանակցություններին մասնակցելու են Ռուսաստանի ու Վրաստանի արտգործնախարարների տեղակալները:
Վրաստանի իշխանությունների խոսքով՝ բանակցությունների հետաձգման պատճառը համավարակն է, քանի որ շատ երկրներում կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկում կա:
Անդրադառնալով երկու երկրների միջև ավիահաղորդակցության վերականգնման հարցին՝ վրացական կողմը հայտնել է, որ Վրաստանի իշխանությունները պատրաստ են օրակարգի շրջանակում քննարկել այդ հարցը, եթե ռուսական կողմը քաղաքական կամք դրսևորի: