Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկման մասին՝ գրում է BBC-ն:
«Այժմ մենք բախվում ենք կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ: Մտավախություն ունեմ, որ սա միանգամայն անխուսափելի է»,- հայտնել է Միացյալ Թագավորության Կառավարության ղեկավարը:
Բորիս Ջոնսոնը նաև հավելել է, որ կորոնավիրուսի նոր ալիքը սկսվել է նաև Ֆրանսիայում, Իսպանիայում և ամբողջ Եվրոպայում: Մեծ Բրիտանիայի վարչապետը, սակայն, շտապել է նշել, որ իշխանությունները վերահսկում են իրավիճակը:
Երկրում համընդհանուր կարանտին չի սահմանվել, սակայն տեղային սահմանափակումներ են մտցվել: