Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ՝ սեպտեմբերի 21-ին, ուղիղ ժամը 20:15-ին, Դուբայի Բուրջ Խալիֆան կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով: Այդ մասին հայտնում են ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունից:
Նշենք՝ ավելի վաղ դեսպանությունից հայտնել էին, որ սեպտեմբերի 21-ին Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկնաքերը և Դուբայի Բուրջ Խալիֆան կլուսավորվեն Հայաստանի ազգային դրոշի գույներով: