Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի էջում
տեսանյութ է հրապարակել հայկական հարվածային անօդաչու թռչող սարքի մասին:
«Ձեզ եմ ներկայացնում հայկական հարվածային ԱԹՍ-ներից մեկը` գործողության մեջ։
Զարգացած ռազմարդյունաբերությունը անկախ Հայաստանի տնտեսական զարգացման և անվտանգության կարևոր բաղադրիչներից է»,- գրել է նախարարը։