Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման շրջանակում ՏՏ ոլորտում գործող շուրջ 64 ընկերության հետ կկնքվի դրամաշնորհային պայմանագիր, կհատկացվի ավելի քան 1 մլրդ դրամ:
Կառավարությունից հայտնում են, որ 17-րդ միջոցառման երրորդ ծրագրի համար դիմումների ընդունումը դեռ ընթացքի մեջ է: Հայտերն ընդունվելու են թղթային և էլեկտրոնային տարբերակներով մինչև 01.12.2020 թ. ժամը 18:00-ը: