Հանրապետության Մ-2՝ Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 367+850 նոր հիմնանորոգված ճանապարհահատվածում բեռնատար ավտոմեքենա է այրվում։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ նշված հատվածը ժամանակավորապես երկկողմանի փակ է։ Կատարվում են հրդեհաշիջման աշխատանքներ:
ԱԻՆ-ից էլ տեղեկացնում են, որ հրդեհը բռնկվել է «Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող բեռնատար ավտոմեքենայում, որը տեղափոխում էր 24 տոննա կարագ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։33-ին։ Այրվել է բեռնախցիկը՝ բեռով։ Բեռնատար ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողություը վատացել է, ինչի հետևանքով վարորդը տեղափոխվել է Մեղրիի ԲԿ։
Իրականացվում են մարման աշխատանքներ։