Սեպտեմբերի 18-ին, ժամը 20։36-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Դավիթ Ս. ծնված 1998 թ.), հարվածել է ընտանի կենդանուն (կով), ինչից հրդեհ է բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:03-ին, մարվել՝ 21:05-ին: Այրվել է ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը: Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը։