Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Ֆեյսբուքի էջում լուսանկարներ է հրապարակել և գրել.
«Գլեմփինգ. զբոսաշրջային եզակի, նոր ծառայություն Լոռու գեղատեսիլ անկյուններից մեկում` Դսեղում: Սա նոր այցեքարտ է բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են վրանային, բայց հարմարավետ պայմանների համադրումը, ովքեր ցանկանում են մոտենալ բնությանն ու կտրվել առօրյա հոգսերից»: