ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գերագույն դատարանի ավագ դատավոր Ռութ Բեյդեր Գինզբուրգի մահից հետո անհապաղ նոր դատավոր կնշանակի: Այս մասին փոխանցում է TACC գործակալությունը:
«Մեզ իշխանություն են տվել, որպեսզի մեզ ընտրած ժողովրդի համար որոշումներ կայացնենք: Դրանցից ամենակարևորը արդեն վաղուց համարվում է Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի դատավորների ընտրությունը: Մենք ստանձնում ենք այդ պարտավորությունն առանց հապաղելու»,- ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որ 87-ամյա Գինզբուրգը մահացել էր ուրբաթ օրը` քաղցկեղից: Նա իր պաշտոնում էր շուրջ 27 տարի: