«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը հյուրընկալել է Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի WBF Armenia հրավերով մեր երկիր ժամանած Բելառուսի բասկետբոլի թիմի անդամներին։
Նրանք այսօր կմասնակցեն նախանշված մրցումներին, իսկ մինչ այդ որոշել են ծանոթանալ հայկական պատմամշակութային ժառանգությանը։
Հյուրերը շրջել են արգելոց-թանգարանի տարածքում, ապա կիսվել տպավորություններով։
Բելառուսից ժամանած մարզիկներն ասել են, որ տպավորված են Գառնիի գեղեցկությամբ։ Նրանք նշել են նաև, որ նախորդ տարվա այցի ժամանակ էլ հասցրել են այլ տեսարժան վայրեր այցելել։