Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին արդեն քայլում է: Նա լուսանկարվել է այսօր աստիճաններից իջնելիս: Նրա առողջական վիճակն աստիճանաբար լավանում է՝ գրում է Reuters լրատվական գործակալությունը:
Հինգ օր առաջ Բեռլինի հիվանդանոցի բժիշկները հայտնել էին, որ Ալեքսեյ Նավալնիին անջատել են թոքերի արհեստական օդափոխման սարքից, և նա կարողանում է ինքնուրույն շնչել:
Պարբերականը հիշեցնում է, որ Ալեքսեյ Նավալնին թունավորվել էր անցյալ ամիս և ապաքինվելու նպատակով Սիբիրից տեղափոխվել է Բեռլին: