ԱՄՆ չորս նահանգներում՝ Մինեսոտայում, Վիրջինիայում, Հարավային Դաքոթայում և Վայոմինգում, սկսվել է երկրի նախագահի ընտրությունների նախնական քվեարկությունը: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն:
Բոլոր չորս նահանգների ընտրատեղամասերում արդեն հերթեր են: Ընտրողները, սակայն, պահպանում են սոցիալական հեռավորությունը:
Կարևորելով նախնական քվեարկությունը՝ ԱՄՆ նախագահի երկու թեկնածուներ հանրապետական Դոնալդ Թրամփն ու դեմոկրատ Ջո Բայդենն այցելել են Մինեսոտա նահանգ, որտեղ երկրի նախկին փոխնախագահն առաջատար է:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահի ընտրությունները պաշտոնապես նախանշված են նոյեմբերի 3-ին: