Միացյալ Նահանգները մտադրվել է ամրապնդել դիրքերը Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում՝ այնտեղ կենտրոնացնելով զրահատեխնիկա ու հակահրթիռային պաշտպանության համակարգ: Այս մասին հայտնում է Lenta.ru կայքը:
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հրաման է արձակել Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում ապահովել կոալիցիոն ուժերի անվտանգությունը: Արաբական երկրում օդային պարեկության անվտանգության համար շրջանում տեղակայվել են ՀՕՊ համակարգեր, իսկ ամերիկացի զինվորականների անվտանգությունն ապահովելու համար՝ զրահատեխնիկա:
Ամերիկյան կողմի հավաստմամբ՝ դա անհրաժեշտ է հակաահաբեկչական հետագա պայքարի և անհրաժեշտության դեպքում՝ կոալիցիոն ուժերի պաշտպանության համար: