Անտառային հրդեհներից դեռևս ուշքի չեկած ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում կրկին աղետ է: Հարավային Կալիֆոռնիայում գրանցվել է 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին գրում է Al Arabiya-ն:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Լոս Անջելեսին մոտ գտնվող Էլ Մոնթեից 3 կմ հեռավորությամբ:
Տուժածների կամ ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան: Տեղական իշխանությունները բնակչությանը զգուշացրել են հավանական հետցնցումների մասին: