450 պարկ աղբ, որից տեսակավորված 200 պարկը ուղարկվել է վերամշակման, իսկ մնացած աղբը տեղափոխվել աղբավայր։ Անկախության տոնին ընդառաջ «Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագրի ընթացքում մաքրվել է Վանաձոր գետակի ափամերձ հանգստյան գոտին:
«Իմ Քայլը» հիմնադրամի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությանը միացել է նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը:
Շոմբի Շարփ, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող - Ես, որպես ՄԱԿ-ի աշխատից, շատ ուրախ եմ, որ այսօր այսքան երիատասարդ է եկել: Ուզում եմ ընդգծել այն հանգամանքը, որ Հայաստանի կառավարությունը հատուկ օրենք է ընդունել, որն արգելում է մեկ անգամյա պլաստիկ նյութերի՝ տոպրակների գործածումը: Սակայն պետք է նշել, որ խիստ վնասակար են նաև պլաստիկ շշերը, որի պարունակությունը խմելուց հետո թողնում ենք բնության մեջ, որը, սակայն, կարող է քայքայվել միայն մի քանի հարյուր տարի անց:
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի մասնակցությամբ այս կարևոր ակցիային միացել են երիտասարդներ մայրաքաղաքից ու մարզերից, անգամ Լիբանանից ժամանած Շիրակն անտարբեր չի մնացել:
«Իմ քայլը» հիմնադրամի բնապահպանական ծրագիրն ունի երկու բաղադրիչ՝ խրախուսել սպառողներին հրաժարվել մեկանգամյա տոպրակների օգտագործումից: Երկրորդ բաղադրիչն իրազեկումն է:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն արդեն մշակել է Հայաստանում աղբահանման ռազմավարությունը, նույնպես կարևոր համարել բնակչության իրազեկվածության բարձրացումը: Բացի այդ, պետք է գիտակցել, որ թափոնային պլաստիկն արժեքավոր նյութ է, այն կարող է եկամուտ բերել և ստանալ երկրորդ, երրորդ կյանք:
Օրվա երկրորդ կեսին, ամփոփելով աշխատանքը, արձանագրեցին՝ մաքրվել է 1,5 կմ ափամերձ տարածք, իսկ լավ արդյունքի համար «Դեղին թիմը» պարգևատրվեց նվերներով: Միջոցառումը ոգևորող էր, ասում են մասակիցները: Բնապահպանական օրն ավարտվեց Վանաձորի «Քլոքեր» ռոք խմբի համերգով: