Սեպտեմբերի 20-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ին՝ առանձին շրջաններում, 22-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-22-ը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:
Սեպտեմբերի 20-21-ին, 23-24-ը Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին՝ կեսօրից հետո հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ: