Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները 2020 Saint Louis Rapid & Blitz առցանց մրցաշարում:
Առցանց մրցաշարում կայացել են արագ շախմատի 7-9-րդ տուրերը: Արոնյանը նախ զիջել է ԱՄՆ երկու ներկայացուցիչներին` Հիկարու Նակամուրային, այնուհետ Ուեսլի Սոյին, սակայն գերազանցել Պերես Դոմինգեսին:
Այժմ Արոնյանը, 18 հնարավորից հավաքելով 9 միավոր, 6-րդն է: Առաջատարը 13 միավորով Ուեսլի Սոն է: Հաջորդիվ շախմատիստները կմրցեն կայծակնային շախմատում:
Արոնյանի հետ մրցաշարին մասնակցում են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Ալեքսանդր Գրիշչուկը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսն, Ջեֆրին Սյոն, Ալիռեզա Ֆիրուջան և Պենտալա Հարիկրիշնան։
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 250 հազար ԱՄՆ դոլար: Հաղթողը կստանա 50 հազար ԱՄՆ դոլար։