Հոկտեմբերի 1-ից «Ուկրաինայի միջազգային ավիաուղիները» մեկնարկում է մի շարք տարանցիկ և նոր չվերթեր: Այդ մասին հայտնում է AnalitikaUA.net-ը՝ հղում կատարելով ընկերության մամուլի ծառայությանը:
Չվերթերը կիրականացվեն հետևյալ ուղղություններով՝ Կիև - Բրյուսել - Կիև, Կիև - Դյուսելդորֆ - Կիև, Կիև - Լոնդոն - Կիև, Կիև-Պրահա - Կիև, Կիև - Բաքու - Կիև:
Ընկերությունն առաջարկում է նաև տարանցիկ թռիչքներ Ամստերդամից, Լոնդոնից, Փարիզից, Բրյուսելից, Միլանից, Դյուսելդորֆից, Մյունխենից, Պրահայից՝ Կիևով Դուբայ, Կահիրե, Բաքու, Երևան, Ստամբուլ, Թել Ավիվ: Դուբայից, Կահիրեից, Բաքվից, Երևանից՝ Կիևով Ամստերդամ, Լոնդոն, Փարիզ, Բրյուսել, Միլան, Դյուսելդորֆ, Մյունխեն, Պրահա, Թել Ավիվ, Ստամբուլ: Թել Ավիվից և Ստամբուլից՝ Կիևով Ամստերդամ, Լոնդոն, Փարիզ, Բրյուսել, Միլան, Դյուսելդորֆ, Մյունխեն, Պրահա, Ամստերդամ, Դուբայ, Երևան, Բաքու:
Վերջապես, ավիաընկերությունն առաջարկում է Ուկրաինայի տարածքով սեփական կամ գործընկերների հետ համատեղ թռիչքների հնարավորություն՝ Կիևով: Մասնավորապես՝ Ամստերդամից, Լոնդոնից, Փարիզից, Բրյուսելից, Միլանից, Դյուսելդորֆից, Մյունխենից, Պրահայից, Թել Ավիվից և Ստամբուլից կկազմակերպվեն չվերթեր Կիևով՝ Խարկով, Լվով, Խերսոն, Օդեսա, Դնեպր, Դուբայից, Կահիրեից, Բաքվից, Երևանից՝ Կիևով Խարկով, Լվով, Օդեսա, Դնեպր:
Հավելենք, որ Ryanair-ն ամենօրյա կդարձնի Կիևից Բեռլին թռիչքները: Բեռլինում ինքնաթիռները վայրէջք կկատարեն Բրանդենբուրգ օդանավակայանում՝ Շոնեֆելդի փոխարեն: