Համաշխարհային բանկը հրապարակել է աշխարհի տարբեր երկրների ձեռնարկությունների հարցման պատասխանները: Հայաստանն առաջին անգամ ներգրավվել է հարցմանը, մասնակցել է տնտեսական տարբեր ոլորտներում գործող ավելի քան 500 փոքր ու միջին, նաև խոշոր կազմակերպություն:
Ավագ Ավանեսյան, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ - Վիճակագրորեն` բավարար տեղեկատվություն է վստահության տեսանկյունից:
Կոռուպցիայից մինչև հարկային վարչարարություն, ֆինանսների հասանելիության, գենդերային խնդիրներ: Հարցվածների ընդամենը 1,4 տոկոսն է նշել, որ առնչվել է կոռուպցիոն երևույթի: Սա այն դեպքում, երբ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի ցուցանիշը 9,4% է, համաշխարհային ինդեքսը՝ 16,3 տոկոս:
Ավագ Ավանեսյան, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ - Ցուցանիշի շատ ցածր մակարդակ է: Դա նշանակում է, որ կոռուպցիայի ընկալումն իջել է, շատ դեպքերում` հաղթահարված է, չնայած ես չպետք է ասեմ, ՀԲ-ի ցուցանիշները վկայում են` Հայաստանն անգամներով լավ է, քան մեր տարածաշրջանի ու աշխարհի միջինը:
Հարցմանը՝ արդյո՞ք գնումներում հաղթելու համար պաշտոնյային նվեր են տվել կամ փորձել լավ հարաբերություն հաստատել՝ մեր կազմակերպությունները բացառել են, պատասխանը եղել է զրո: Բանկի հրապարակմամբ՝ հարցման արդյունքը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում 10-ը, աշխարհում 23,6 տոկոս է կազմել:
Ավագ Ավանեսյան, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ - Շինթույլտվությունների դեպքում մի տոկոս է մեզ մոտ, Եվրոպայում և Միջին Ասիայում` 12 տոկոս, աշխարհում` 20,6 տոկոս: Հայաստանում մեծ առաջընթաց է բիզնեսի համար խնդիրների տեսակետից:
Բիզնեսին ուղղված Համաշխարհային բանկի հարցերից մեկն էլ, ո՞րն է իրենց համար ամենամեծ խնդիրը, պարզվել է՝ տնտեսվարողների համար ֆինանսների հասանելիության հարցն է:
Ավագ Ավանեսյան, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ - Խնդիրների մեձ, իհարկե, կա հարկային խնդիրը` 10,2 տոկոսն է ընկերությունների ասել, որ հարկային մակարդակը խնդրահարույց է: Եվրոպայում, Միջին Ասիայում`19,2 տոկոս է, աշխարհում` 12,5 տոկոս:
Էկոնոմիկայի փոխնախարարը կարևոր է համարում հարցման մեթոդաբանությունը: Արդյունքը կհամեմատեն միջազգային ցուցանիշների հետ՝ հասկանալու, որտեղ կա առաջընթաց, ինչ խնդիրներ կան, որոնք են լուծվել:
Ավագ Ավանեսյան, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ - Կարողանում ենք համեմատվել այն երկրների հետ, որոնք ներդրումային տեսանկյունցի մեզ համար մրցակիցներ են, ինչն է լավ, գտնել, թե ինչն են լավ արել, փորձը բերել Հայաստան, որ չզիջենք:
Համաշխարհային բանկի հարցման մեթոդաբանությունը գործադիրը մտադիր է կիրառել Հայաստանում՝ հարցումներ ուղարկելով տնտեսվարողներին: