Սիրիայի մի շարք նահանգներում՝ Համայում, Հալեպում, Իդլիբում, մարդիկ ոչ միայն կռվում են, այլև ցույցեր են կազմակերպում: Արաբական Հանրապետության դրոշներով նրանք հավաքվել են թուրքական դիտակետերի մոտ՝ բողոքելով Սիրիայում թուրքական զինուժի ներկայության դեմ, հանդես են եկել «Բավական է հանդուրժել օտարներին մեր հողի վրա», «Մենք չենք վախենում «Ոչ» ասել Էրդողանին, մեր նախագահը Բաշար ալ-Ասադն է» կարգախոսներով՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հսկիչ անցակետերից մեկի տարածքում թուրքական զինուժը փորձել է ցրել ցուցարարներին արցունքաբեր նռնականետերի միջոցով, չնայած խաղաղ բազմության մեջ եղել են կանայք ու երեխաներ: Ցուցարարների մեծ մասը, այնուամենայնիվ, շարունակել է ակցիան: