Հանրապետության տարածքում սեպտեմբերի 18-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ին առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 5-6 աստիճանով:
Երևան քաղաքում սեպտեմբերի 18-21-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին՝ կեսօրից հետո, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: