Եղե՞լ է շուկայում մեթանոլով պատրաստված ալկոգել, թե՞ ոչ, պարզ կդառնա շուտով: Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կասկածելի ալկոգելի խմբաքանակը շուկայից առգրավվել է: Դրանցից վերցված նմուշներն այժմ լաբորատոր քննության են ենթարկում:
Արմեն Կոտոլյան, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար - Մենք կասեցրել են վաճառքը, որ մեր քաղաքացիները վնասներ չկրեն:
Մթերման շրջանը մեկնարկեց ոչ միայն խաղողի գնի դժգոհություններով, այլև, ընդհանրապես, մթերողների մոտ թերակշռումների կասկածով: Մարզպետների ու գյուղմթերք արտադրողների ահազանգը ևս ուղղված էր շուկայի վերահսկողության տեսչական մարմնին:
Արմեն Կոտոլյան, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար - Ազդակներն ստանալուց հետո գրությունով դիմեցինք պարոն վարչապետին, որպեսզի թույլտվություն ստանալու համար ոլորտային ստուգում իրականացնենք:
Ստուգվա՞ծ են սարքերը թե՞ ոչ, գործընթացն առաջին անգամ է իրականացվում: Կարճ ժամկետում դիտակետում հայտնվեցին 93 տնտեսվարողի կշեռքներ: 83-ի մոտ խախտումներ արձանագրվեցին, երեք տնտեսվարող խոչընդոտել է տեսուչների աշխատանքը, նրանց կշեռքները կստուգվեն ոստիկանների ուղեկցությամբ: Մյուսների մոտ խախտում չի հայտնաբերվել:
Արմեն Կոտոլյան, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար - Մինչ այս տնտեսվարողների մոտ երբևիցե ոչ մի չափագիտական վերահսկողություն չի իրականացվել:
Ոչ միայն կշեռք, այլև ջերմաչափ, խտաչափ, մանոմետր, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը շարունակում է ստուգել բոլոր սարքերի ստուգաչափված լինելու հավաստագրերը: Ի դեպ, այսուհետև յուրաքանչյուր տարի մթերման սեզոնին ընդառաջ, ստուգաչափված կշեռքների վկայականները նորից կհայտնվեն տեսչականի խոշարացույցի տակ: