ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սեպտեմբերի 18-ին նվերներ է ուղարկել ներկա պահին Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող՝ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին ու երիտասարդներին:
Նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ վարչապետի տիկինը չի կարողացել անձամբ այցելել Արյունաբանական կենտրոն և նվերները հանձնել երեխաներին: Փոքրիկներին ուղարկած անհատական բացիկներում Աննա Հակոբյանը գրել է. «Միշտ կլինեմ քո կողքին»:
Քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաները, երիտասարդները շարունակելու են գտնվել Աննա Հակոբյանի աջակցության և հոգածության ներքո: