Խորհրդարանում քննարկվում է ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Սիփան Փաշինյանի ներկայացրած «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ Կառավարությունն առաջարկել է նախագծում նախատեսել դրույթ, որով սահմանամերձ համայնքներում դպրոցական դասագրքերը կտրամադրվեն փոխհատուցմամբ՝ Կառավարության սահմանած չափորոշիչներին և կարգին համապատասխան:
«Առաջակվել է նաև օթևանից զրկելու հետ չկապված այլ նյութական վնասի փոխհատուցման կարգավորումների շրջանում դիտարկել սպանված գյուղատնտեսական և (կամ) մթերատու կենդանիների դիմաց փոխհատուցում ստանալու հնարավորությունը»,- ասաց Պապիկյանը՝ տեղեկացնելով, որ Կառավարության առաջարկություններն ընդունել են Աժ պատգամավորները:
Նշենք, որ նախագծով առաջարկվում է սահմանամերձ համայնքների բնակիչներին տրամադրվող աջակցության ժամկետը երկարաձգել ևս 3 տարով: