Հնդկական Dr. Reddy's ընկերությունը և Ռուսաստանի պետական հիմնադրամները համաձայնություն են կնքել Հնդկաստանում ռուսական Sputnik V պատվաստանյութի թեստեր անցկացնելու մասին: Փորձարկումները Հնդկաստանում սկսվում են այդ երկրում կորոնավիրուսային վարակի դեպքերի կտրուկ աճի պատճառով՝ հայտնում է RT-ին:
Այսպիսով, ռուսական Sputnik V պատվաստանյութը, որի արագ գրանցումը Ռուսաստանում քննադատության է ենթարկվել աշխարհի տարբեր երկրներում, Հնդկաստանում կմտնի փորձարկումների երրորդ փուլ, գրում է թերթը: Եթե Հնդկաստանի իշխանությունները ռուսական պատվաստանյութին կանաչ ճանապարհ տան, 100 միլիոն դեղաչափ կառաքվի Հնդկաստան: