ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության և «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև կնքված Ճապոնիայի կառավարության Grassroots մշակութային դրամաշնորհային աջակցության ծրագրով կամերային երաժշտության տունը ստացել է իր առաջին երաժշտական գործիքը՝ Yamaha մակնիշի կլավինովա գործիքով, որն իր տեսակում լավագույններից է, տեղեկացնում են մշակույթի կենտրոնից:
«Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային՝ հայ-ճապոնական համատեղ այս համագործակցությանը մեծապես օժանդակելու համար: Լինելով նաև երաժիշտ՝ դեսպանն առանձնահատուկ վերաբերմունք ունի ԿԵԱԿ-ի նկատմամբ, և այդ վերաբերմունքն իր արտահայտությունը գտավ համաձայնագրի կնքման գործընթացում»,- նշում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը:
Տեղեկացնում ենք նաև, որ մինչև տարեվերջ ԿԵԱԿ-ը կհամալրվի ռոյալ, տիմպանիներ, թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ, ինչպես նաև այլ հարվածային գործիքներով: