Կինոն այն ոլորտն է, որի մասով որևէ ամբիցիա չկա: Համատեղ աշխատել ենք, և եթե կան թերացումներ, ապա դրանք մինչև երկրորդ ընթերցում կշտկվեն: Այդ մասին խորհրդարանում ասաց «Կինեմատոգրաֆիայի մասին» օրինագծի համահեղինակ Վահագն Թևոսյանը:
Ինչ վերաբերում է հարկային արտոնությունների հետ կապված հարցին, որն ամենավիճելին է, ապա, ըստ Թևոսյանի՝ այդ հարցը կրկին կքննարկեն և կհասկանան՝ ինչպես կարելի է ներգրավել կինոներդրումներ և բարենպաստ միջավայր ապահովել կինոարտադրության համար: