Սեպտեմբերի 18-ին՝ կեսգիշերն անց, քաղաքացիներից ոստիկանությունում ահազանգեր են ստացվել, որ Նորքի տներից մեկում բարձր երաժշտություն է և հրավառություն։
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ Արմենակյան փողոցի տներից մեկի բակում հրավառություն է իրականացրել 31-ամյա մի տղամարդ։
Նա բերվել է ոստիկանություն և ենթարկվել վարչական պատասխանատվության։
Հարգելի՛ քաղաքացիներ, ժամը 23-ից հետո պահպանեք լռության կանոնները։ Ոստիկանությունը հետևողական է։