Թել-Ավիվում պաշտոնապես բացվել է Իսրայելում Հայաստանի դեսպանատունը:
Միջոցառմանը ներկա է եղել Իսրայելի ԱԳՆ «Եվրասիա-2» դեպարտամենտի ղեկավար Իցհակ Կարմել-Կագանը:
Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը իր ելույթում խորհրդանշական է համարել այն հանգամանքը, որ դեսպանատունը աշխատանքը սկսում է հրեական օրացույցով Նոր տարվա տոնին ընդառաջ: Օգտվելով առիթից՝ նա շնորհավորել է Իսրայելի բոլոր քաղաքացիներին Ռոշ-Հաշանայի առիթով՝ Իսրայելին մաղթելով խաղաղություն և բարգավաճում, իսկ երկրի բնակիչներին՝ առողջություն և հաջողություններ:
Իցհակ Կարմել-Կագանը իր հերթին Իսրայելի անունից ողջունել է Իսրայելում Հայաստանի դեսպանատան բացման առիթով՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը կարևոր գործընթաց է, իսկ բաց և կառուցողական երկխոսության անցկացումը թույլ կտա լուծել ցանկացած խնդիր, եթե ապագայում այդպիսիք առաջանան: