Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը առցանց հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Կանադայում գործող հայկական լրատվամիջոցների երկու տասնյակ ներկայացուցիչների և լրագրողների հետ։ Ողջունելով մասնակիցներին՝ գլխավոր հանձնակատարը կարևորել է սփյուռքում հայկական լրատվամիջոցների աշխատանքը, նրանց դերակատարությունը Հայաստան-սփյուռք համագործակցության ամրապնդման և սփյուռքի մեր հայրենակիցների տեղեկացվածության գործում։
Մոտ 2 ժամ տևողությամբ հանդիպման ընթացքում գլխավոր հանձնակատարը լրագրողական հանրույթին է ներկայացրել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերը՝ հատկապես առանձնացնելով «իԳործ»-ը, լիբանանահայերի ինտեգրման փաթեթը, հայրենադարձների ինտեգրման կենտրոնի ստեղծումը և այլն։
Մասնակիցների հարցերի շրջանակը լայն է եղել՝ լիբանանահայության խնդիրներից մինչև ներդրումներ, հայրենադարձություն և ներհայաստանյան զարգացումներ։
Հանդիպման ավարտին մասնակիցները և գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նման ձևաչափով քննարկումներիը պարբերաբար անցկացնելու հույս են հայտնել՝ նպատակ ունենալով ամրապնդել նաև Հայաստանի և սփյուռքի միջև լրատվական հաղորդակցությունը։