ՍԴ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանը երդվեց խորհրդարանի ամբիոնից:
Նա նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ դատավորական համայնքին, ապա նաև ԱԺ պատգամավորներին իրեն վստահության քվե տալու համար:
«Հավաստիացնում եմ, որ ոչ թե խոսքով, այլ գործով պետք է ամեն ինչ անեմ՝ ՍԴ գործընկերներիս հետ միասին ամրապնդելու սահմանադրական արժեքները»,- ասաց Խունդկարյանը և երդվեց.
«Ստանձնելով ՍԴ դատավորի պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ, հավատարիմ մնալ ՍԴ դատավորի բարձր կոչմանը»:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորեց ՍԴ նորընտիր դատավորին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: