Ռուս դերասան Միխայիլ Եֆրեմովի ադրբեջանցի փաստաբան Էլման Փաշաևը ոչ միայն զրկվել է փաստաբանի կարգավիճակից, այլև կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության դերասանի պաշտպանության ժամանակ թույլ տված խախտումների համար՝ տեղեկացնում է Region Monitor-ը:
Փաշաևն ընդունել է գործով մի քանի վկայի, որոնց ցուցմունքները չեն հաստատվել: Բացի դրանից՝ Եֆրեմովի պաշտպանը իրեն թույլ է տվել բազմաթիվ այլ խախտումներ՝ վիրավորել է գործընթացի մասնակիցներին, դատարանում թույլ է տվել անզուսպ պահվածք, գաղտնի տեսագրություններ է արել, որոնք հայտնվել են ինտերնետում և հեռուստատեսությամբ:
Հիշեցնենք, որ Փաշաևը ներկայացնում էր դերասանի շահերը, որը մեղադրվում էր հարբած վիճակում մեքենա վարելու և մահվան ելքով քաղաքացուն վրաերթի ենթարկելու համար: Շատերի կարծիքով՝ փաստաբանի ոչ պրոֆեսիոնալ գործողությունների հետևանքով Եֆրեմովը երկարատև՝ 8 տարվա ազատազրկման դատապարտվեց և պատիժը պետք է կրի ընդհանուր ռեժիմի գաղութում: