ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ «համաճարակը վերահսկողությունից դուրս է եկել»: Անտոնիու Գուտերեշը շեշտել է, որ միայն պատվաստանյութերը չեն լուծի վարակի արագ տարածման խնդիրը: Նույն տեսակետն են հայտնել նաև ԱՀԿ ղեկավարները՝ պետություններին կոչ անելով ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել վարակը զսպելու համար:
Ֆրանսիայում վերջին մեկ օրում ռեկորդային ցուցանիշ է գրանցվել՝ կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է մոտ 10 հազարով: Բրազիլիայում էլ վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման ավելի քան 36 հազար նոր դեպք: