Բեռլինի Պատգամավորների պալատի կրթական հիմնադրամը կխրախուսի Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և նախկին ԽՍՀՄ երկրների՝ ամենատարբեր բնագավառներում ուսանող մագիստրանտների, ասպիրանտների և ասպիրանտուրայի շրջանավարտների ուսումը կամ գիտական հետազոտությունը Բեռլինի բուհերում և գիտական հաստատություններում, հայտնում են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունից:
Կտրամադրվի 15 կրթաթոշակ՝ ամսական 1100 եվրո՝ շրջանավարտներին, 1630 եվրո՝ ասպրանտուրայի շրջանավարտներին։
2021-2022 թթ․(1.10.2021 - 31.7.2022) ուսումնական տարվա դիմումների ընդունման վերջնաժամկետը 2020 թ․ դեկտեմբերի 15-ն է։