Մոսկվայում վատ եղանակի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին գետին են տապալել մոտ 200 ծառ, ինչի հետևանքով վիրավորվել է 5 քաղաքացի, վնասվել 42 մեքենա, ջրի տակ են անցել փողոցներն ու գետնանցումները:
Վատ եղանակի պատճառով Մոսկվայի շրջանում երկուսուկես հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության, էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել 65 բնակավայրում, հայտնում է РИА Новости-ին: