Ազգային ժողովում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով 10-11 տարեկան աշակերտների՝ դիմակ կրելու պահանջին, ասաց, որ ուսումնասիրել են տարբեր երկրների փորձը:
«Իհարկե, կարգավորումը առողջապահական բնույթի է, բայց, այնուամենայնիվ, մեզ համար առանցքային նշանակություն ունի հասկանալ խնդրի էությունը, և առողջապահության համաշխարհային ուղեցույցերով դիմակների կրումը կարող է նախատեսվել արդեն 6 տարեկանից սկսած՝ կախված տվյալ երկրի համաճարակային իրավիճակից և գործող կարգավորումներից»,- ասաց փոխնախարարը:
Անդրեասյանը նշեց, որ միջազգային փորձի և Հայաստանում կիրառվող կանոնի միջև չկա որևէ անհամապատասխանություն: Կոնկրետ իրավիճակի դեպքում քննարկում են նման հնարավորությունները, օրինակ, առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների պարագայում դիմակի կրումը, ոչ թե պարտադիր, այլ որպես ցանկալի նորմ ունենալու հնարավորությունը: