Սեպտեմբերի 23-ին՝ հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան օրը, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի բակում ժամը 19:00-ին տեղի կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանի մենահամերգը: Նվագակցող՝ Ելենա Վարդազարյան: Համերգը եզրափակում է երգչուհու՝ հայ մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգաշարը։
Համերգի ընթացքում Վ. Ավանյանը կկատարի ոչ միայն Ա. Հարությունյանի, այլև հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների վոկալ ստեղծագործություններ: Երեկոյի հատուկ հյուրն է ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար, կոմպոզիտոր, ջազմեն Վահագն Հայրապետյանը: Նա վանաձորցի հանդիսատեսին կներկայացնի ինչպես իր հեղինակային, այնպես էլ հայտնի ու սիրված մեղեդիների սեփական ջազ մշակումները:
Համերգն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Մուտքն ազատ է: