Սեպտեմբերի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Շվեդիայի նորանշանակ դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
ԱԳ նախարարը շնորհավորել է Պատրիկ Սվենսոնին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-շվեդական հարաբերությունների` որակապես նոր մակարդակի բարձրացմանն ու երկկողմ օրակարգի հարստացմանը:
Երկուստեք անդրադարձ է կատարվել երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի: