Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծննդկանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ): Այդ մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին դատախազությունից:
Գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ՝ նախաքննություն կատարելու համար:
Նշենք՝ ծննդկանի մահվան դեպքը գրանցվել է այս գիշեր: